Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում գրանցվել է մեկ օրում կորոնավիրուսով վարակման նոր ռեկորդային ցուցանիշ՝ 106.2 հազար դեպք, մահացել են 140-ը: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին են վկայում առողջապահության գործակալության տվյալները:

Նախկին առավելագույն ցուցանիշը՝ ավելի քան 93 հազար, կրկին գրանցվել էր 2021 թվականի դեկտեմբերին:

Երկրում կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվածների թիվը գերազանցում է 60 հազարը: Առողջապահության նախարարության գնահատականներով՝ դեկտեմբերի վերջին օմիկրոնի դեպքերի թիվը կարող է գերազանցել միլիոնը:

Մեծ Բրիտանիայի բնակչության երկու երրորդը ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի բուստերային դեղաչափ:

Հայերեն Русский