Միջազգային

ԱՀԿ փորձագետը հայտնել է, որ աշխարհը դեռ հեռու է կորոնավիրուսի համավարակի ավարտից

1 րոպեի ընթերցում

ԱՀԿ փորձագետը հայտնել է, որ աշխարհը դեռ հեռու է կորոնավիրուսի համավարակի ավարտից

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհը հեռու է կորոնավիրուսի համավարակի ավարտից, սակայն ունի միջոցներ այն հաղթահարելու համար: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցւոմ ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների հարցերով ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը:

«Կարծում եմ՝ մենք չենք գտնվում համավարակի վերջում, մենք անգամ մոտ չենք ավարտին: Սակայն մենք գիտության շնորհիվ շատ ավելի լավ միջոցներ ունենք, քան ունեինք դրանից առաջ: Մենք ավելի լավ ենք հասկանում՝ ինչպես վարվել վիրուսի հետ: Սակայն բոլոր երկրները բավարար հավաքական ցանկություն չեն դրսևորում՝ իրականացնելու համընդհանուր ու կայուն ծրագրեր վիրուսի դեմ պայքարում»,- ասել է նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում