Հասարակական

Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին հանձնվել են ՀՀ ոստիկանության պետի պատվոգրերը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին հանձնվել են ՀՀ ոստիկանության պետի պատվոգրերը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության վարչական շենքում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին մասնակցում է եղել Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցիչ Էդգար Արևշատյանը ոստիկանության հետ սերտ համագործակցելու, Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ ցուցաբերած զգալի օգնության և աջակցության համար հայ համայնքի ներկայացուցիչներին հանձնել է Հայաստանի ոստիկանության պետ Վահե Ղազարյանի կողմից տրված պատվոգրերը։

«Ե՛վ Վարդան Տողանյանը, և՛ Էդգար Արևշատյանը իրենց խոսքում շնորհակալություն հայտնեցին Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ դժվարին պահին հայրենակիցներին թիկունք լինելու համար՝ ընդգծելով, որ այդ մոտեցումը լավ օրինակ է ողջ հայության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում