Միջազգային

Մեծ Բրիտանիայում օմիկրոն շտամով վարակից մահացել է 14 մարդ

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայում օմիկրոն շտամով վարակից մահացել է 14 մարդ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակից մահերի թիվը հասել է 14-ի: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին Sky News-ին տված հարցազրույցում հայտնել է Թագավորության առողջապահության փոխնախարար Ջիլիան Կիգանը:

Մահվան առաջին դեպքը գրանցվել է դեկտեմբերի 13-ին: Կիգանը տեղեկացրել է, որ ներկայում օմիկրոն շտամով հոսպիտալացված է 129 մարդ, ինչը 12 անգամ գերազանցում է նախորդ շաբաթվա ցուցանիշը:

Վերջին օրերին Մեծ Բրիտանիայում գրանցվում է մեկ օրում կորոնավիրուսի 80-90 հազար նոր դեպք, ինչը համավարակի սկզբից ի վեր ռեկորդային թիվ է երկրի համար: Համաձայն կառավարության վերջին տվյալների՝ վարակման դեպքերի 60 տոկոսը բաժին է ընկնում օմիկրոն շտամին, իսկ Լոնդոնում այդ ցուցանիշը կազմում է 80 տոկոս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում