Միջազգային

Բելառուսի նախագահը հայտնել է ահաբեկչություն կատարելու փորձի համար ձերբակալությունների մասին

1 րոպեի ընթերցում

Բելառուսի նախագահը հայտնել է ահաբեկչություն կատարելու փորձի համար ձերբակալությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ ահաբեկչություն կատարելու փորձի համար երկրում յոթ մարդ է ձերբակալվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «Բելտա» գործակալությունը:

«Ահաբեկչություն է ծրագրվել՝ ընդդեմ պետական ծառայողների, մասնավորապես՝ ընդդեմ դատախազության աշխատակիցների»,- հայտնել է Լուկաշենկոն: Նա ընդգծել է, որ համաձայն ներքին գործերի նախարարի՝ իրեն հայտնած տեղեկատվության՝ յոթ անձի ձերբակալել են, ևս մեկին փնտրում են: «Կգտնենք, կարծես թե փախել է Ռուսաստան: Սակայն այնտեղից մեզ կհանձնեն»,- հայտարարել է Բելառուսի նախագահը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում