Հասարակական

Անվճար դեղորայք կտրամադրվի շուրջ 763 ինսուլինակախյալ երեխայի

1 րոպեի ընթերցում

Անվճար դեղորայք կտրամադրվի շուրջ 763 ինսուլինակախյալ երեխայի

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինսուլինակախյալ երեխաների կյանքի որակը բարձրացնելու և նրանց առողջական վիճակը բարելավելու նպատակով առողջապահության նախարարության կողմից առաջին անգամ ձեռք է բերվել «Գլյուկագոն 1 մգ» դեղը, որն անվճար տրամադրվել է Հայաստանում և Արցախում հաշվառված շուրջ 763 ինսուլինակախյալ մինչև 18 տարեկան երեխաներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, շաքարային դիաբետ ունեցող բուժառուների ծանր բարդությունը հիպոգլիկեմիան է, որի դեպքում առաջին բուժօգնությունը գլյուկագոնի անհետաձգելի ներարկումն է։

Բոլոր միջազգային կազմակերպությունները խորհուրդ են տալիս տիպ 1 դիաբետի դեպքում պարտադիր ունենալ «Գլյուկագոն» դեղը` տնային պայմաններում հրատապ օգնություն ցուցաբերելու և կյանքեր փրկելու նպատակով։

Գլյուկագոնի հասանելիությունը կբարելավի դիաբետի կոմպենսացիայի աստիճանը, կբարձրացնի բուժառուի կյանքի որակը, և ամենակարևորը` ծանր հիպոգլիկեմիայի զարգացման դեպքում բուժառուն կունենա միջազգային ստանդարտներին համահունչ բուժօգնության հնարավորություն, կկանխարգելվեն ծանր հիպոգլիկեմիայից առաջացած բարդությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում