Միջազգային

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հավանություն է տվել Լիտվային Javelin հակատանկային հրթիռային համալիրներ վաճառելուն

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հավանություն է տվել Լիտվային Javelin հակատանկային հրթիռային համալիրներ վաճառելուն

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հավանություն Է տվել Լիտվային 125 միլիոն դոլար գումարի Javelin հակատանկային հրթիռային համալիրներ (ՀՏՀՀ) վաճառելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Պենտագոնը:

Գործարքը նախատեսում Է Լիտվային մատակարարել FGM-148F 341 հրթիռներ, 30 հրամանատարական արձակման կայանքներ, պահեստամասեր, ինչպես նաեւ տեխնիկական աջակցության իրականացում:

Պենտագոնը հայտարարել Է, որ ՀՏՀՀ-ի պլանավորված վաճառքը «Լիտվային կօգնի երկարաժամկետ հիման վրա ամրապնդել պաշտպանական ներուժն ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության համար՝ ազգային պաշտպանության բնագավառում պահանջները բավարարելու նպատակով»:

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության պաշտպանության ու անվտանգության բնագավառում համագործակցության գործակալությունը Կոնգրեսին տեղեկացրել Է պլանավորված մատակարարումների մասին, սակայն ծանուցման մեջ չի նշում, թե պարտավորագիր ստորագրվել Է արդյոք եւ ավարտվել են արդյոք լիտվական կողմի հետ բանակցությունները, հաղորդում են ԶԼՄ-ները, որոնք տեղեկացրել են ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կողմից գործարքին հավանություն տալու մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում