Երևանի նոր քաղաքապետ է ընտրվել Հրաչյա Սարգսյանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ավագանին նոր քաղաքապետ է ընտրել Հրաչյա Սարգսյանին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հրաչյա Սարգսյանի թեկնածության օգտին կողմ է քվեարկել ավագանու 44, դեմ՝ 10 անդամ, անվավեր է համարվել 3 քվեաթերթիկ։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնություն էր սկսել և քաղաքապետի պաշտոնում առաջադրել էր քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը: Մարությանին անվստահություն հայտնելու հարցն ավագանին քննարկեց դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում:

Հայերեն English Français Русский

Ծանրամարտի աշխարհի առաջնությունների դրոշը փոխանցվել է Հայաստանին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա

Հոգեբուժարանում հաշվառված անձը կասկածվում է 29-ամյա երիտասարդին դանակահարելու և սպանելու մեջ․ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր