Միջազգային

Բենետը Սալիվանի հետ քննարկել է Իրանի ատոմի շուրջը բանակցությունների ընթացքը

1 րոպեի ընթերցում

Բենետը Սալիվանի հետ քննարկել է Իրանի ատոմի շուրջը բանակցությունների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետը դեկտեմբերի 22-ին Երուսաղեմում քննարկել Է Վիեննայում իրանական ատոմի շուրջը բանակցությունների ընթացքն ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանի հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Իսրայելի նախարարների կաբինետի ղեկավարի դիվանատունը:

«Վարչապետ Նաֆտալի Բենետն այսօր առավոտյան Երուսաղեմում վարչապետի դիվանատանը հանդիպել Է ԱՄՆ-ի ազգայն անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Նրանք քննարկել են Վիեննայում Իրանի եւ աշխարհի տերությունների միջեւ բանակցությունները եւ մի քանի լրացուցիչ հարցեր, որոնք ընդհանուր հետաքրքրություն են ներկայացնում երկու երկրների համար»,- ասված Է հայտարարության մեջ:

Սալիվանը, որն Իսրայել Է ժամանել դեկտեմբերի 21-ի երեկոյան, մինչեւ վարչապետի հետ բանակցություններն աշխատանքային հանդիպում Է անցկացրել հրեական պետության Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Էյալ Հուլատայի հետ, հավելել են դիվանատանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում