Միջազգային

Դամասկոսում երեխաների համար ամանորյա համերգ Է անցկացվել Մոսկվայից արտիստների մասնակցությամբ

2 րոպեի ընթերցում

Դամասկոսում երեխաների համար ամանորյա համերգ Է անցկացվել Մոսկվայից արտիստների մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի պատերազմի ժամանակ առանց հայր մնացած 700 երեխաների համար Դամասկոսում ամանորյա համերգ Է անցկացվել Մոսկվայից ժամանած արտիստների մասնակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես լրագրողներին պատմել Է Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՌԴ խորհրդարանական պատվիրակության անդամ, Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական եւ միջազգային կապերի դեպարտամենտի փոխղեկավար Իգոր Տկաչը, երեխաներին նվերներ են հանձնել Ռուսաստանի մայրաքաղաքի կառավարության կողմից: «Կցանկանայի Դամասկոսի երեխաների համար ստեղծել տոնական տրամադրություն: Մենք Մոսկվայի անունից նվերներ ու տոնածառներ ենք հանձնել երեխաներին:

Եվ, դե իհարկե, դա նախադրյալներ կստեղծի Մոսկվայի եւ Դամասկոսի դպրոցականների բարեկամության համար»,-ասել Է Տկաչը: Պատվիրակության կազմում, բացի Պետդումայի ներկայացուցիչներից, ժամանել Էին նաեւ Մոսկվայի կառավարության, ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության աշխատակիցներ եւ «Մարտական եղբայրություն» վետերանների կազմակերպությունից հասարակական գործիչներ: Ավելի վաղ Ռուսաստանի խորհրդարանականները սիրիացի գործընկերների հետ պայմանավորվել Էին ընդլայնել մշակութային համագործակցությունը, հատկապես ռուսաց լեզվի ուսուցման մասով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում