Պեսկովը չի բացառել, որ Պուտինը եւ Բայդենը կարող են մեկ անգամ եւս շփվել մինչեւ տարեվերջ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառում, որ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը եւ Ջո Բայդենը կարող են տեսա-կոնֆերանս-կապի ռեժիմով շփվել մինչեւ տարեվերջ, թեեւ այդ մասին հստակ պայմանավորվածություններ առայժմ չկան:

Այդ ասին նա հայտնել Է լրագրողներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Կարող Է տեղի ունենալ, կարող Է տեղի չունենալ: Անհրաժեշտության դեպքում դա համաձայնեցվում Է բավականաչափ արագ: Առայժմ հստակ պայմանավորվածություններ չկան»,- ասել Է Պեսկովը՝ մեկնաբանելով մինչեւ տարեվերջ երկու նախագահների նոր տեսագագաթնաժողովի հավանականությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский