Միջազգային

ԱՄՆ-ի պետքարտուղարը խոստացել Է Լիտվային աջակցել Չինաստանի դեմ «առեւտրի պատերազմում»

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի պետքարտուղարը խոստացել Է Լիտվային աջակցել Չինաստանի դեմ «առեւտրի պատերազմում»

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Լիտվայի վարչապետ Ինգրիդ Շիմոնիտեին խոստացել Է ԱՄՆ-ի աջակցությունը Չինաստանի կողմից առեւտրական ճնշումներին հակազդելու գործում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

Լիտվայի եւ Չինաստանի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Վիլնյուսում բացվեց Տայվանի պաշտոնական ներկայացուցչությունը: «Բլինքենը նշել Է անհանգստություն առաջացնող հրապարակային հաղորդագրություններն այն մասին, որ ՉԺՀ-ի մաքսային իշխանությունները թույլ չեն տալիս լիտվական մատակարարումներ կամ լիտվական բաղադրիչներով մատակարարումներ, ինչպես նաեւ մերժում են Լիտվայի ներմուծման հայտերը:

Պետքարտուղարն ընդգծել Է, որ այդպիսի միջոցները նման են տնտեսական հարկադրանքի»,-ասված Է երկու գործիչների հեռախոսազրույցի ամփոփման վերաբերյալ մամուլի տեղեկագրում: Բլինքենը, Փրայսի խոսքով, աջակցություն Է հայտնել Լիտվային եւ հաստատել համախոհ պետությունների հետ աշխատելու ԱՄՆ-ի այն մտադրությունը, որը վերաբերում Է Չինաստանի կողմից նմանօրինակ դիվանագիտական ու տնտեսական «պրեսինգ»-ին հակահարված տալուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում