Միջազգային

Ֆրանսիական Ռեյունիոնում սկսվել Է Պիտոն դը լա Ֆուռնեզ  հրաբխի ժայթքումը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիական Ռեյունիոնում սկսվել Է Պիտոն դը լա Ֆուռնեզ  հրաբխի ժայթքումը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 22-ին սկսվել Է Պիտոն դը լա Ֆուռնեզ հրաբխի ժայթքումը Ֆրանսիայի Ռեյոնիոն կղզում, որը գտնվում Է Հնդկական օվկիանոսում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր կայքում հաղորդել Է տեղի հրաբխագիտական դիտարանը:

Դիտարանի տվյալներով՝ մասնագետները հրաբխի հարավային լանջին սեյսմիկ ակտիվություն են գրանցել տեղական ժամանակով 01:15-ին (համընկնում Է Երեւանի ժամանակին), իսկ այնուհետեւ ցնցումներ, որոնք կարող են ազդանշանել մեկերեւույթին մագմայի մոտենալու մասին: Անվտանգության նկատառումներով՝ կղզու իշխանությունները ժամանակավորապես արգելել են մուտքն Անկլո Ֆուկե հրաբխագոգ եւ Պա դը Բելկոմբ դիտահրապարակ, ինչպես նաեւ թռչող ապարատների վայրԷջքը հրաբխի մերձակայքում: 2021 թվականի ապրիլին երկու զբոսաշրջիկների, որոնք մեկնել Էին դիտելու Պիտոն դը լա Ֆուռնեզի ժայթքումը, մահացած են գտել հրաբխի խառնարանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում