Հասարակական

Ucom-ը մասնակցում է «Big Christmas Market» ամենամեծ տոնավաճառ-ցուցահանդեսին

2 րոպեի ընթերցում

Ucom-ը մասնակցում է «Big Christmas Market» ամենամեծ տոնավաճառ-ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Յուքոմ» ընկերությունըդեկտեմբերի 22-26-ը մասնակցելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված «Big Christmas Market» ամենամեծ տոնավաճառ-ցուցահանդեսին:

Ընկերությունըներկայացված էառանձին տաղավարով, որտեղ այս օրերի ընթացքում հնարավոր կլինի ծանոթանալ և բաժանորդագրվելթե՛ ֆիքսված, թե՛ շարժական կապի ծառայություններըմիավորող նոր Unity տարիֆին, ձեռք բերելXiaomi Redmi 10 սմարթֆոնը, ինչպես նաև խելացի տան համար նախատեսված սարքավորումներ:

«Ուրախ ենք մասնակից լինել այս տոնավաճառ-ցուցահանդեսին գործընկերոջ կարգավիճակով: Մեր տաղավարներում Դուք ոչ միայն կկարողանաք միանալ բոլոր ժամանակների մեր լավագույն առաջարկին՝ Unity տարիֆին, այլև մասնակցել մեգախաղարկությանը և շահելնորագույն Xiaomi Redmi 10 սմարթֆոնը», - նշել է«Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենԱրա Խաչատրյանը։

Մեգախաղարկության կտրոնն ստանալու համար անհրաժեշտ էնախապես գրանցվելկամ տեղում, կամ էլ կատարել գնում, որից հետո՝ մոտենալ գրանցմանհատված, ստանալ մեգախաղարկության մեկ կտրոն, լրացնել այն և գցել վիճակահանության թմբուկի մեջ:

Մեգախաղարկության արդյունքները կամփոփվեն ցուցահանդեսի փակմանը՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 18:00-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում