Հասարակական

Հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա են թափուր հաստիքներ

1 րոպեի ընթերցում

Հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա են թափուր հաստիքներ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա են մանկավարժական թափուր հաստիքներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Վերջիններիս կարելի է ծանոթանալ՝ մուտք գործելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքի«Տեղեկատվություն» բաժնի «Թափուր աշխատատեղեր» ենթաբաժին։ Հարթակում ներկայացված են մանրամասներ՝ հայտարարված մրցույթների պարտադիր պայմանների, պահանջվող փաստաթղթերի, ընթացակարգերի և այլնի մասին։

«Շահագրգիռ բոլոր քաղաքացիներին առաջարկում ենք հետևել կայքի տվյալ ենթաբաժնում արվող պարբերական թարմացումներին և դիմումները ներկայացնել հայտարարություններում նշված ընթացակարգի և ժամանակացույցի համաձայն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում