Միջազգային

 Իրանը, ՌԴ-ն եւ Թուրքիան որոշել են երկրների ղեկավարների՝ Սիրիային նվիրված հանդիպում անցկացնել 2022 թվականի սկզբին

2 րոպեի ընթերցում

 Իրանը, ՌԴ-ն եւ Թուրքիան որոշել են երկրների ղեկավարների՝ Սիրիային նվիրված հանդիպում անցկացնել 2022 թվականի սկզբին
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանից, ՌԴ-ից եւ Թուրքիայից պատվիրակությունները Սիրիային նվիրված բանակցությունների հերթական փուլի ընթացքում պայմանավորվել են հաջորդ տարվա սկզբին երկրների ղեկավարների «Աստանայի ձեւաչափով» հանդիպում անցկացնել Թեհրանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Իրանի ԱԳ նախարարությունը: «Որոշում Է ընդունվել պետությունների ղեկավարների մասնակցությամբ «Աստանայի ձեւաչափով» գագաթնաժողով անցկացնել Թեհրանում քրիստոնեական օրացույցով հաջորդ տարվա սկզբին»,-ասվում Է Իրանի ԱԳ նախարարության կայքում դեկտեմբերի 21-ին հրապարակված հաղորդագրության մեջ: Փաստաթղթի համաձայն, այս գագաթնաժողովից առաջ հանդիպում կանցկացվի ԱԳ նախարարությունների ղեկավարների մակարդակով: Նախօրյակին Սիրիային նվիրված բանակցությունների 17-րդ փուլը մեկնարկել Է Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում: Հանդիպման ժամանակ Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում Է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, Թուրքիայի պատվիրակությունը՝ ԱԳՆ-ի երկկողմ քաղաքական հարաբերությունների գլխավոր տնօրեն Սելչուկ Ունալը, Իրանինը՝ ԱԳՆ-ի ղեկավարի ավագ խորհրդական Ալի Ասղար Հաջին: Սիրիայի Արաբական Հանրապետության պատվիրակությունն իր հերթին գլխավորում Է Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Այման Սուսանը: Խորհրդաժողովն սկսվել Է ՌԴ-ի եւ Սիրիայի կառավարության պատվիրակությունների հանդիպումից: Սիրիայի իրադրության կարգավորման շուրջ բանակցությունների այս փուլն անցկացվում Է դեկտեմբերի 21-22-ին: Սպասվում Է, որ մասնակիցները կքննարկեն Սիրիայի ներկայիս իրադրությունը, ապաԷսկալացման գոտիներում հանգստության պահպանման խնդիրները, կքննարկեն Ժնեւում Սիրիայի Սահմանադրական կոմիտեի աշխատանքի հեռանկարները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում