Միջազգային

Մադագասկարի մոտ նավի խորտակման հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 64-ի

1 րոպեի ընթերցում

Մադագասկարի մոտ նավի խորտակման հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 64-ի

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադագասկարի ափերի մոտ բեռնատար նավի խորտակման զոհերի թիվը հասել Է 64-ի: Դեկտեմբերի 22-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղական գործակալությունը, որի տնօրինության տակ են գտնվում գետային եւ ծովային նավահանգիստները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գործակալության տվյալներով եւս 24 մարդ համարվում Է անհայտ կորած:

Դեկտեմբերի 20-ին Agence France-Presse-ը տեղեկացրել Էր, որ միջադեպի հետեւանքով զոհվել Է 17 մարդ, շուրջ 60-ը համարվել Է անհայտ կորած, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում