Միջազգային

 5,9 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ատլանտյան օվկիանոսի հարավում

1 րոպեի ընթերցում

 5,9 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ատլանտյան օվկիանոսի հարավում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 22-ին 5,9 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Հարավային Սանդվիչյան կղզիների շրջանում, որոնք գտնվում են Ատլանտյան օվկիանոսի հարավայն մասում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:

Երկրաբանական ծառայության տեղեկատվությամբ՝ ստորգետնյան ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Արգենտինայի Ուշուայա քաղաքից (Հրո Երկրի նահանգ), որտեղ բնակվում Է շուրջ 58 հազար մարդ, 2 609 կիլոմետր դեպի հյուսիս - արեւելք: Օջախն ընկած Է եղել 35 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկատվություն չի ստացվել: Հարավային Սանդվիչյան կղզիներում մշտական բնակչություն չկա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում