Հասարակական

Հանրապետությունում կան դժվարանցանելի ճանապարհներ. տեղ-տեղ մերկասառույց է

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում կան դժվարանցանելի ճանապարհներ. տեղ-տեղ մերկասառույց է

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Սպիտակի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը, դեկտեմբերի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Գորայք-Ծղուկ ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Գավառի, Մասիսի, Արտաշատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում