Հաջորդ տարի Երևանում կբացվի Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլային դպրոցը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաջորդ տարի Երևանում շահագործման կհանձնվի հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլային դպրոցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

«Հաջորդ տարվա առաջին կիսամյակում մենք շահագործման կհանձնենք Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոցը, ինչը շատ ենք կարևորում: Այն կլինի Երևանի կենտրոնում` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի մոտ և կուեննա արհեստական խոտածածկ»,-ասաց նա:

Մելիքբեկյանի խոսքով` այդ դպրոցում հնարավորություն կունենան մարզավելու մոտ 200 երեխա:

Հայերեն