Տարածաշրջանային

Թուրքիայի ՆԳՆ-ի և վարձկանների հավաքագրող «Սուլթան Մուրադ»-ի հրամանատարի լուսանկարը մեծ քննարկումներ է առաջացրել համացանցում

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի ՆԳՆ-ի և վարձկանների հավաքագրող «Սուլթան Մուրադ»-ի հրամանատարի լուսանկարը մեծ քննարկումներ է առաջացրել համացանցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլույի և «Սուլթան Մուրադ» դիվիզիայի հրամանատար Ֆեհիմ Իսանի մասնակցությամբ լուսանկար է հրապարակել Սիրիայի Ռայ քաղաքից, որը հայտնի է որպես սիրիացի վարձկանների հավաքագրման վայր: Լրագրողը հիշեցրել է, որ «Սուլթան Մուրադ»-ը վարձկաններ էր ուղարկում Լեռնային Ղարաբաղ և Լիբիա:

«Նրանց կողմից անչափահասների հավաքագրումը հանգեցրել է նրան, որ ԱՄՆ-ն Թուրքիային ներառել է այն երկրների ցանկում, որոնք օգտագործում են երեխաներին որպես զինվոր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում գրել է Լինդսի Սնելը:

ԱՄՆ պետդեպարտամենտը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային ներառել է այն երկրների ցանկում, որոնք ապօրինի հավաքագրում են կամ օգտագործում են երեխաներին որպես զինվոր: Մարդկանց թրաֆիքինգի ենթարկելու մասին ԱՄՆ պետդեպարտամենտի ամենամյա զեկույցում, որը հրապարակվել է 2021 թվական հուլիսին, ԱՄՆ-ն Թուրքիային կոչ էր արել դադարեցնել օպերատիվ, բնական և ֆինանսական աջակցությունը Սիրիայում զինված ընդդիմադիր խմբերին, որոնք զինվոր երեխաներ են հավաքագրում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում