Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-40/21. Աղաբաբյան, Գյոթե, Գալստյան, Սարգսյան, Ստրելեքի

5 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-40/21.  Աղաբաբյան, Գյոթե, Գալստյան, Սարգսյան, Ստրելեքի

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ

Աշոտ Աղաբաբյան, «Վերջին անգամ ենք ապրում»

Գրող Աշոտ Աղաբաբյանի «Վերջին անգամ ենք ապրում» վեպը լեգենդար հայորդի, ժամանակին աշխարհի ամենաուժեղ մարդը համարվող ծանրամարտիկ Սերգո Համբարձումյանի բուռն ու դրամատիկ ոդիսականի մասին է։ Առաջին անգամ հայ ընթերցողը կտեղեկանա մեր պատմության «փակ» էջերի նոր բացահայտումներին, Սերգո Համբարձումյանի անհավանական թվացող փոթորկալից կյանքին, որն ուղեկցվել է Աղասի Խանջյանի, Իոսիֆ Ստալինի, Անաստաս Միկոյանի, Լավրենտի Բերիայի, Եղիշե Չարենցի, Ներքին գործերի արյունարբու Ժողկոմ Խաչիկ Մուղդուսու հետ կապված բազմաթիվ, մեր ժողովրդի համար շրջադարձային իրադարձություններով։ Գիրքը լույս է ընծայել «Բուկինիստ»-ը:

Թարգմանական գրականություն

Յոհան Վոլֆգանգ Գյոթե, «Ճանապարհորդություն Իտալիա»

Բոլոր ժամանակների մեծագույն գերմանացի գրող Յոհան Վոլֆգանգ Գյոթեն, որը հայտնի էր նաև որպես անվանի բնախույզ, փիլիսոփա, արվեստի տեսաբան, մեկուկես տարուց ավելի նվիրեց արվեստների երկիր Իտալիայով ճանապարհորդությանը, ինչի մասին միշտ երազել էր:

Այս ստեղծագործությունը, գրական բարձր արժեքի հետ մեկտեղ, աչքի է ընկնում ճարտարապետության, կերպարվեստի, գեղանկարչության, երաժշտական և թատերական արվեստների նուրբ և խորը վերլուծությամբ: Այն հսկայական ազդեցություն ունեցավ Գյոթեի հետագա գրական ստեղծագործության և գիտական ուսումնասիրությունների վրա: Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Իոսիֆ Բրոդսկին Գյոթեի այս գործը ներառել է գրքերի այն ցուցակում, որը պետք է կարդա յուրաքանչյուրը: Գերմաներենից թարգմանեց Կարլեն Մատինյանը։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն

Լուիզա Գալստյան, Արաբո Սարգսյան, «Չպատմված հեքիաթներ»

Անտառի խորքում հեքիաթներ են ծնվում։ Ծառերի հետևում, ընկած ճյուղերի արանքում, տերևներին իջնող ցողի շրջակայքում… Մթնշաղին կենդանիները պատմություններ են շշնջում իրենց ընկերների ականջին և արագ փախչում՝ մարդկային ոտնաձայներ լսելիս։ Մի փոքր մո՛տ արի, և դու էլ կլսես։ Պատմություններ սիրո, բարության, միայնության, ընկերության և էլի շատ ու շատ բաների մասին…

Մի քիչ էլ մոտեցիր, ու ինքդ կզգաս։ Անտեսանելի ընկերների ուղեկցությամբ կքայլես անտառով, կցատկես փշերի վրայով, վայրի ծաղիկներ կքաղես, կթափառես թաքնված բացատներով, հեռվից ականջիդ կհասնի գետակի քչքչոցը, թռչուն կճախրի քո գլխավերևում…

Այնքա՜ն շատ լույս, որքան այստեղ է, մեկ այլ վայրում չենք տեսնի, այսքա՜ն շատ ծաղիկների բույրը չենք զգա։ Բնության մի մեծ հատվածն է անտառը, որի մասին գրեթե ոչինչ չգիտենք…

Անտառի խորքում հեքիաթներ են ծնվում։ Ահա թե որտեղ են հերոսներն ապրում… Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Փաստավավերագրական գրականություն

Ջոն Ստրելեքի, «Կյանքի հինգ մեծ նպատակները»

«Կյանքի հինգ մեծ նպատակները» գիրքը ամերիկացի հայտնի գրող, «Սրճարան աշխարհի եզրին» միջազգային բեսթսելերի հեղինակ, քոուչ Ջոն Ստրելեքի հերթական ստեղծագործությունն է: Գրքում Թոմաս Դիրեյլ անունով գործարարի օրինակով ներկայացվում են արդյունավետ, սիրված և հաջողակ առաջնորդ լինելու գաղտնիքները: Գիրքը հարուստ է և՛ բիզնեսի համար կարևոր խորհուրդներով, և՛ ընդհանրապես, կյանքի վերաիմաստավորման ու վերարժևորման համար անչափ հետաքրքիր ու նոր գաղափարներով:

«Կյանքի հինգ մեծ նպատակները» գիրքն արդեն իսկ թարգմանվել է տասնյակ լեզուներով և հասցրել սիրվել միլիոնավոր մարդկանց կողմից: Հայերեն թարգմանությունը լույս է ընծայել «ԴաՎինչի» հրատարակչությունը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

Նոր գիրք

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝  առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝ առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

Մշակույթ

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում