Պաշտոնական

Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին այցելել են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանն ու Նունե Սարգսյանը շրջել են թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրությունների սրահներում, ծանոթացել մասնավորապես՝ փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության, գորգագործության, խեցեգործության նմուշներին:

Նախագահ Սարգսյանը կարևորել է թանգարանի դերը նյութական և ոչ նյութական ժառանգության արժեքների պահպանման, շարունակականության ապահովման ու հասարակության շրջանում հայ ժողովրդական արվեստի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու գործում: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ անելիքները հատկապես շատ են միջազգային հարթակներում հայկական արվեստի նմուշների հանրահռչակման և հայկական մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում, այդ առումով կարևորել պետական շարունակական աջակցությունը:

Թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը նախագահ Արմեն Սարգսյանին և տիկին Նունե Սարգսյանին է ներկայացրել իրականացվող կրթական ծրագրերը, որի շրջանակում մասնավորապես մանկատների սաներին, ծերանոցների շահառուներին և վիրավոր զինվորներին սովորեցնում են արհեստներ: Նախագահ Սարգսյանն առաջարկել է Հանրապետության նախագահի նստավայրում կազմակերպել ծրագրի մասնակիցների լավագույն աշխատանքների ցուցադրություն:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում