Պաշտոնական

Արմեն Սարգսյանը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ուշադրությունն է հրավիրել սահմանամերձ բնակավայրերի երեխաների խնդիրներին

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ուշադրությունն է հրավիրել սահմանամերձ բնակավայրերի երեխաների խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Քրիսթինե Վայգանդին իր ողջ եռանդը կներդնի մեր երկրում երեխաների համար արդյունավետ ծրագրերի իրականացմանը:

Քրիսթինե Վայգանդը նախագահ Սարգսյանին է ներկայացրել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող և իրականացվելիք ծրագրերը, նշելով, որ գրասենյակը շարունակելու է համագործակցությունը պետական կառույցների ու շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի Հայաստանում երեխաներն ավելի լայնորեն օգտվեն ապրելու, զարգանալու, կրթություն ստանալու, պաշտպանված լինելու իրենց իրավունքներից:

Զրուցակիցները կարևորել են երեխաների առողջությանը, առողջ ապրելակերպին, կրթությանը, սոցիալական պաշտպանությանն ուղղված ծրագրերը, ընդգծել բոլոր երեխաների համար հավասար հնարավորությունների ապահովման կարևորությունը:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև սահմանամերձ բնակավայրերի երեխաների խնդիրներին՝ առաջարկելով ավելի մեծ ուշադրություն ցուցաբերել նրանց:

Մտքեր են փոխանակվել Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու շուրջ:

Քրիսթինե Վայգանդը բարձր է գնահատել նաև նախագահ Սարգսյանի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխաների իրավունքների արտակարգ պաշտպանի գործունեությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում