Քաղաքականություն

Էդուարդ Բաբայանն ընտրվեց Աբովյանի համայնքի ղեկավար

1 րոպեի ընթերցում

Էդուարդ Բաբայանն ընտրվեց Աբովյանի համայնքի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի Աբովյան համայնքում համայնքի ղեկավար է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Էդուարդ Բաբայանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 5-ին Աբովյանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել էրքվեների 46,28 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 36,65 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 11,93 տոկոսը և «Հայ հեղափոխական դաշնակցություն»-ը՝ 5,12 տոկոսը:

ԲՀԿ-ն կունենա ավագանու 13 անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 10, «Հանրապետություն»-ը՝ 3, ՀՅԴ-ը՝ 1:

Ավագանու անդրանիկ նիստի ժամանակ առաջադրվել էր համայնքապետի 2 թեկնածու՝ Էդուարդ Բաբայանը՝ ԲՀԿ-ից և Պավել Ցուգունյանը՝ ՔՊ-ից:

Էդուարդ Բաբայանի օգտին քվեարկել է ավագանու 14 անդամ, Պավել Ցուգունյանը ստացել է 12 քվե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում