Պաշտոնական

Արմեն Սարգսյանն ու Հայաստանում Ղազախստանի դեսպանը հանդիպման ընթացքում անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանն ու Հայաստանում Ղազախստանի դեսպանը հանդիպման ընթացքում անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանը Ղազախստանի պետական տոնի՝ անկախության օրվա առթիվ շնորհավորել է դեսպան Իմանբաևին և իր բարեմաղթանքները հղել Ղազախստանի բարեկամ ժողովրդին:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շուրջ:

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում