Հասարակական

Շահառու ուսուցիչների 11 տոկոսն է դիմել կամավոր ատեստավորման գործընթացին

1 րոպեի ընթերցում

Շահառու ուսուցիչների 11 տոկոսն է դիմել կամավոր ատեստավորման գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կամավոր ատեստավորմանը մասնակցել են 996 ուսուցիչ, նրանց 48.3 տոկոսը հավելավճար է ստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովում այս մասին հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին:

« Ուսուցիչների գրեթե կեսի դեպքում ունենք աշխատավարձի բարձրացում: Քանի որ ունենք տարբեր արձագանքներ ուսուցիչներից` ատեստավորումը առաջին անգամ էր անցկացվում, փորձարկվում էր և խնդիրներ են մատնանշվել, որոնք քննարկել ենք և ատեստավորման առաջին փուլերի ժամանակ հաշվի կառնենք: Նաև ուսուցիչները նշել են, որ պատրաստվելով կամավոր ատեստավորման գործընթացին, բարելավվել են իրենց մասնագիտական գիտելիքները, թարմացրել են դրանք և դրական ազդեցություն է ունեցել»,- ասաց Անդրեասյանը:

Նախարարի տեղակալի խոսքով` այս տարի կամավոր ատեստավորման հնարավորություն ունեին դիմելու միայն որոշ առարկաներ դասավանդող ուսուցիչները:

« Շահառու ուսուցիչների 11 տոկոսն է դիմել կամավոր ատեստավորման գործընթացին»,- ասաց Անդրեասյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում