Հասարակական

2022 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափը կավելանա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափը կավելանա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նման որոշում կայացվեց դեկտեմբերի 16-ի կառավարության նիստի ընթացքում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը կսահմանվի 28 600 դրամ՝ 26 500 դրամի փոխարեն, պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության, զինվորական կենսաթոշակների չափերը ևս կավելանան։

Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար կսահմանվի 43 հազար դրամ՝ 40 հազարի փոխարեն, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողի համար՝ 33 հազար դրամ՝ 30 հազար դրամի փոխարեն և երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողի համար՝ 30 հազար դրամ՝ 27 հազար դրամի փոխարեն:

«Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամի, կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը 30 հազար դրամ կսահմանվի՝ 27 հազար դրամի փոխարեն»,-նշեց Մկրտչյանը

Ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը կսահմանվեն 28 600 դրամ՝ 26 500 դրամի փոխարեն, իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 37 հազար դրամ՝ 26 500 դրամի փոխարեն:

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նույնպես կբարձրանա` դառնալով 28 հազար 600 դրամ, 26 հազար 600 դրամի փոխարեն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ երջանիկ չեն այն չափերից, որոնցով բարձրացնում են կենսաթոշակները, բայց երբ նայում են եղած բազայի վրա, դա տոկոսային բավականին շոշափելի աճ է:

«Արձանագրենք հետևյալը` կենսաթոշակը մեր ծախսային ամենամեծ հոդվածներից է։ Իհարկե, կենսաթոշակների շարունակական բարձրացումը մեր պարտավորությունն է, բայց մյուս կողմից ուզում եմ ընդգծել, որ այդ պարտավորությունն առավել արդյունավետ դարձնելու միջոցը տեսնում ենք առավել արդյունավետ և առավել զարգացող տնտեսություն ունենալու մեջ։ Նվազագույն կենսաթոշակները ոչ դարակազմիկ չափով ենք մեծացնում, բայց այս տարվանից օրինակ գիտության ոլորտում դարակազմիկ չափերով աշխատավարձեր ու ֆինանսավորում ենք ավելացնում»,-նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ կրթության և գիտության, տեխնոլոգիաների ոլորտում իրենց արած ներդրումները շղթայական կերպով բերելու են այնպիսի արդյունքի, որը հնարավորություն կստեղծի ավելի արդյունավետ սոցիալական ապահովության համակարգ ունենալու համար:

Հայերեն Français

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն