Հասարակական

Հայկ Մարությանը ստորագրել է ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտեր

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանը ստորագրել է ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտեր

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ստորագրել է ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայկ Մարությանն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը։ Հաջորդ տարի կունենանք արդեն ընդհանուր 1000 հատ փոխարինված վերելակ, իսկ քաղաքային տրանսպորտի պարկը թարմացրած կլինենք ավելի քան 60 տոկոսով՝ ունենալով արդեն շուրջ 520 նոր ավտոբուս»,-նշել է Հայկ Մարությանը:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետ էր ընտրվել 2018 թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում: Մարությանը գլխավորում էր «Իմ քայլը» դաշինքի ցուցակը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում