Վրաստանի արդարադատության նախարարն ընդունել է Կարեն Անդրեասյանի՝ Հայաստան այցելելու հրավերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Կարեն Անդրեասյանը ներկայացրել է դատական ակտերի հարկադիր կատարման, հանրային ծառայությունների մատուցման ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ մատնանշելով Վրաստանում գործող «Արդարադատության տներ»-ի փորձառությունը տեղայնացնելու Հայաստանի հետաքրքրությունը: Վենետիկում՝ երկկողմ հանդիպման ժամանակ, Վրաստանի նախարարն ընդունել է նախարար Կարեն Անդրեասյանի հրավերը՝ այցելել Հայաստան, տեղում բարեփոխումների ուղղությունները նախանշելու նպատակով, ինչպես նաև՝ քննարկելու հայ-վրացական 4-րդ իրավական ֆորումը Վրաստանում կազմակերպելու մանրամասները:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Իտալիայի Վենետիկ քաղաքում դեկտեմբերի 13-14-ին մասնակցել է «Հանցավորություն և քրեական արդարադատություն. վերականգնողական արդարադատության դերը Եվրոպայում» խորագրով ԵԽ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդաժողովին:

Հայերեն English Français

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը