Պաշտոնական

Արմեն Սարգսյանը և Արման Թաթոյանը հանդիպման ընթացքում անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը և Արման Թաթոյանը հանդիպման ընթացքում անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և դրանով պայմանավորված՝ սահմանային բնակչության խնդիրներին:

ՀՀ ՄԻՊ-ը Հանրապետության նախագահին է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները, սահմանային բնակավայրերի բնակիչների խնդիրներն ու Ադրբեջանի գործողությունների հետևանքով նրանց իրավունքների ոտնահարման դեպքերը՝ ընդգծելով ապառազմականացված անվտանգության գոտու ստեղծման կարևորությունը:

ՄԻՊ-ը տեղեկացրել է նաև, որ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերն իր աշխատակազմի կողմից պարբերաբար ներկայացվում են Հայաստանում գործող միջազգային կառույցներին և հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին։

Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք այլ խնդիրների շուրջ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում