Հասարակական

Դասասենյակն այսուհետև կրում է հերոսացած  զինծառայող Միշա Հակոբյանի անունը 

2 րոպեի ընթերցում

Դասասենյակն այսուհետև կրում է հերոսացած  զինծառայող Միշա Հակոբյանի անունը 

ԳԱՎԱՌ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ դասասենյակի անվանակոչության արարողություն:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ անվանակոչության արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, Գավառ խոշորացված համայնքի ներկայացուցիչներ, գանձակցիներ, հյուրեր, Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած զինծառայող Միշա Արծրունի Հակոբյանի ծնողներն ու հարազատները:

«Դասասենյակն այսուհետ կկրի հայրենիքի պաշտպանության համար իր կյանքը զոհաբերած հերոս Միշա Արծրունի Հակոբյանի անունը, ով սովորել եւ ավարտել է մեր դպրոցը: Նրա գործն ու անունը կհիշվեն հավերժ, այս դասասենյակում հայրենասիրության դասեր կառնեն նոր սերունդները, կձգտեն նմանվել Միշային՝ այն հերոս տղային, ով ծաղկուն տարիքում զոհեց իր կյանքը, որպեսզի ապրի մեր հայրենիքը, ապրենք մենք մեր սրբազան հողի վրա։ Բոլորս խոնարհվում ենք Միշայի, նրա զոհված ընկերների սուրբ հիշատակի առաջ»,- նշեց Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Հասմիկ Եղիազարյանը։

Արարողության ընթացքում հնչեցին Միշա Հակոբյանին ուղղված հիշատակի եւ ոգեկոչման խոսքեր։ Դպրոցականները հանդես եկան գրական- երաժշտական կատարումներով:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում