Հասարակական

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ

1 րոպեի ընթերցում

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ

ԵՐԵՎԱՆ,14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ուղևորը դեկտեմբերի 13-ին տեղեկացրել է, որ օդանավի մեջ մոռացել է ձեռքի ուղեբեռը, որտեղ եղել է 180000 ռուսական ռուբլի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունից, ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցը համապատասխան թույլտվություն ստանալուց հետո օդանավում գտել էր ուղևորի պայուսակը և ամբողջ պարունակությամբ ու համաձայն ընթացակարգի փոխանցել էր Կորած և գտնված իրերի բաժին:

«Մեր ուղևորներին հորդորում ենք առավել զգոն և ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ»,-հայտնում են օդանավակայանից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում