Միջազգային

Սինգապուրը հավանություն է տվել 5-11 տարեկան երեխաներին Pfizer-ով պատվաստմանը

1 րոպեի ընթերցում

Սինգապուրը հավանություն է տվել 5-11 տարեկան երեխաներին Pfizer-ով պատվաստմանը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սինգապուրի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ Pfizer – BioNTech-ի պատվաստանյութի կիրառումը 5-11 տարեկան երեխաների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մասնագետները նշել են, որ երեխաների պատվաստման առավելությունները գերազանցում են հնարավոր ռիսկերը՝ հատկապես հաշվի առնելով կորոնավիրուսի նոր շտամերի ի հայտ գալու հանգամանքը:

Պատվաստումներն իրականացվելու են առաջին և երկրորդ դեղաչափի միջև 21 օրյա ընդմիջմամբ:

Այսօրվա դրությամբ՝ Սինգապուրում լիարժեք պատվաստված է ողջ բնակչության 87 տոկոսը, կամ ըստ տարիքի և առողջական դրության թույլատրելի բնակիչների 96 տոկոսը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում