Վրաստանում ենթամաշկային չիպերը կարելի կլինի ներընտելացնել արդեն 2022 թվականի մարտից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BioHax International շվեդական ընկերության ենթամաշկային չիպերը, որոնք պլանավորում Է Վրաստան ներմուծել iPlus ընկերությունը, օգտատերերի համար հասանելի կդառնան արդեն 2022 թվականի մարտից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Facebook-ում ընկերության Էջում զետեղված հաղորդագրության մեջ:

Նախօրյակին iPlus Էլեկտրոնային տեխնիկայի խանութների ցանցի գլխավոր տնօրեն Կախի Սեպիաշվիլին Sputnik Վրաստանին հայտնել Է, որ չիպերը կարող են Վրաստան ներմուծվել արդեն հաջորդ տարվա հունվարին:

Չիպը ծրագրավորված Է RFID հասարակ ծրագրի օգնությամբ, սակայն ունի հսկայական հնարավորություններ, այդ թվում՝ կարող Է ներառել անձնագրային տվյալները եւ բանկային քարտի տվյալները: Ինչպես հաղորդել Է Սեպիաշվիլին, Վրաստանում չիպերն ունենալու են սահմանափակ հնարավորություններ, ի տարբերություն միկրոսխեմաների, որոնք ընկերության կողմից արտադրվում են եվրոպական շուկայի համար:

Չիպերը, որոնք արտադրվում են BioHax International ընկերության կողմից, ներարկվում են ձեռքի բութ մատի մաշկի տակ:

Այդ տեխնոլոգիայի շնորհիվ այլեւս պետք չեն գա ավտոմեքենայի, տան կամ կայանատեղիի բանալիները: Հատուկ պաշտպանիչ սարքի տեղադրումից եւ չիպի ներընտելացումից հետո դռները կարելի կլինի բացել սոսկ ձեռքը սարքին մոտեցնելով:

iPlus-ի տվյալներով, Շվեդիայում նման տեխնոլոգիայից օգտվում Է արդեն ավելի քան 30 հազար մարդ, հաղորդել Է Sputnik-ը:

Հայերեն Русский

Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել

Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առտրական կցորդի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ փոխնախարար

Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ հայտնեց անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումից

ՀՀ ԱՍՀ նախարարը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հարցեր

Իսրայելը հետաձգել է պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը

Fastex-ը մասնակցել է խաղային ոլորտի  տարվա կարևորագույն միջոցառմանը՝ ICE Barcelona-ին

Ռազմավարական գործընկերության հաստատումը նոր լիցք է հաղորդել հայ-վրացական հարաբերություններին. Փաշինյանի և Կոբախիձեի հայտարարություններն ամբողջությամբ

ԱՄՆ–ում կարծում են, որ ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի օդային բախումից ողջ մնացածներ չեն լինի

Ընթանում է Հայաստանում «Էրասմուս+» գրասենյակի կառավարման համար նոր կազմակերպության ընտրության գործընթացը