Մշակույթ

«ԿոնտրԱկտ» ներկայացումը կհամալրի Երևանի ռուսական թատրոնի խաղացանկը

1 րոպեի ընթերցում

«ԿոնտրԱկտ» ներկայացումը կհամալրի Երևանի ռուսական թատրոնի խաղացանկը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի հեղինակ Մայք Բարտլետի «ԿոնտրԱկտ» դրամեդին (տրագիկոմեդիայի ենթաժանր) կհամալրի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը: Ներկայացման բեմադրիչը Նորա Գրիգորյանն է, թարգմանիչը՝ Թիմուր Սալիխովը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջնախաղերը տեղի կունենան դեկտեմբերի 9-10-ին:

«ԿոնտրԱկտ»-ը ժամանակակից կորպորացիայի կանոնների և կարգերի շրջանակներում ապրող մարդկանց մասին է, մարդկանց, որոնք իրենք իրենց հետ գործարք են կնքում նպատակին հասնելու և կարիերայի մեջ հաջողելու համար:

Ինչի՞ է հանգեցնում կարիերիզմը, ի՞նչ փոխակերպման է ենթարկվել ֆեմինիզմը 21-րդ դարում, արդյոք կինը պատրա՞ստ է հրաժարվել իր իրական կոչումից հանուն կարիերայի: Ներկայացումը միաժամանակ և՛ կոմիկական է, և՛ ողբերգական, սակայն մտածելու առիթ է տալիս:

Դերակատարներն են Լիլիա Մուկուչյանը և Ելենա Վարդանյանը։ Բեմանկարչական ձևավորման ու զգեստների հեղինակը Լուսինե Կարապետյանն է, պլաստիկան՝ Արա Ասատուրյանի:

Ներկայացումը նախատեսված է 18+ անձանց համար: Պիեսի գործողություններին հանդիսատեսը կհետևի հենց բեմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում