Միջազգային

Ղազախստանում չեղարկել են գովազդում ռուսաց լեզվի պարտադիր օգտագործումը

2 րոպեի ընթերցում

Ղազախստանում չեղարկել են գովազդում ռուսաց լեզվի պարտադիր օգտագործումը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի խորհրդարանի մաժիլիսի (ստորին պալատ) պատգամավորները դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած լիագումար նիստում համաձայնել են սենատի (վերին պալատ) պատգամավորների կողմից կատարված այն փոփոխություններին եւ լրացումներին, որոնք կատարվել են տեսողական տեղեկատվության հարցերի վերաբերյալ օրենսդրական ուղղումների նախագծում, որոնցով ամրագրվում Է գովազդում եւ ցուցանակներում ղազախերենի օգտագործման անհրաժեշտությունը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Այսպիսով, փաստաթուղթն ընդունված Է համարվում խորհրդարանի կողմից եւ ներկայացվում Է պետության ղեկավարին՝ ստորագրման համար:

Ավելի վաղ մաժիլսի պատգամավոր Բերիկ Աբդիղալիուլին հայտնել Է, որ օրինագծում մտցվել են նորմեր, որոնք ուղղված են վարչա-տարածքային միավորների, բնակավայրերի, ինչպես նաեւ մյուս աշխարհագրական օբյեկտների ավանդական ղազախական անվանումների, բլանկների եւ ցուցանակների պետական (ղազախերեն) լեզվով շարադրմանը: Եվ միայն անհրաժեշտության դեպքում՝ ռուսաց եւ այլ լեզուներով: Գործող օրենսդրության համաձայն, բլանկները, ցուցանակցները, գովազդը եւ մյուս տեսողական տեղեկատվությունները շարադրվում են ղազախերեն եւ ռուսերեն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ այլ լեզուներով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում