Հասարակական

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 240 դեպք. մահացել է 27 մարդ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 240 դեպք. մահացել է 27 մարդ

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 341 հազար 58 դեպք, որից322 հազար 406-ը`առողջացած, 7718-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9477 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Վերջին մեկ օրում կատարվել է 6006 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 նոր դեպք, առողջացել է 522 քաղաքացի, արձանագրվել է մահվան 27 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 411 հազար 285-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում