Տարածաշրջանային

Դիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցում շուրջ հարյուր տարվա դադարից հետո պատարագ է մատուցվել

1 րոպեի ընթերցում

Դիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցում շուրջ հարյուր տարվա դադարից հետո պատարագ է մատուցվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրի Սուր գավառի հայկական կաթոլիկ եկեղեցու վերանորոգման աշխատանքներն ավարտվել են:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը:

17-րդ դարի վերջին կառուցված Սուրբ Հովսեփ հայկական կաթոլիկ եկեղեցին լուրջ վնասներ էր կրել Դիարբեքիրում 2015 թվականին ծավալված թուրք-քրդական բախումների հետևանքով: Եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացրել է Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը:

Թուրքիայի կաթոլիկ հայ համայնքի հոգևոր առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանն օծել է եկեղեցին, ինչից հետո շուրջ 100 տարի անց առաջին անգամ այնտեղ պատարագ է մատուցվել:

Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը թուրքական լրատվական գործակալությանը հայտնել է, որ վերանորոգումից հետո եկեղեցին կրթական ու մշակութային նպատակներով 10 տարով հատկացվել է Դիջլեի համալսարանին՝ պայմանով, որ հայ համայնքն իրավունք ունի այնտեղ կրոնական արարողություններ իրականացնել:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում