Միջազգային

Հարավային Կորեայում օմիկրոն շտամով վարակման 9 դեպք է հաստատվել

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայում օմիկրոն շտամով վարակման 9 դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կորեայում հաստատվել է կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամով վարակման 9 դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ու պրոֆիլակտիկայի կորեական գործակալությունը:

Դեպքերից հինգը եկել են արտասահմանից, իսկ չորսը դեպք հայտնաբերվել է երկրի ներսում:

Առաջին դեպքը գրանցվել է հարավկորեացի զույգի մոտ, որը, Moderna-ով լիարժեք պատվաստված լինելով, նոյեմբերի 14-23-ն այցելել է Նիգերիա: Պարզվել է, որ զույգը կեղծ տվյալներ է տրամադրել այն մասին, թե ինչպես է օդանավակայնից տեղափոխվել տուն. հատուկ տաքսիի փոխարեն զույգին տուն է տեղափոխել Ուզբեկստանից ծանոթը, ում մոտ ևս հաստատվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի առկայությունը: Այժմ ստուգվում են ուզբեկ վարորդի հետ շփման մեջ եղած ևս 79 մարդ:

Իշխանությունները մտադիր են դատի տալ զույգին նման տեղեկատվությունը թաքցնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում