Պաշտոնական

Արմեն Սարգսյանը շնորհավորել է ԱՄԷ նախագահին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը շնորհավորել է ԱՄԷ նախագահին

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադրման 50-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, մանրամասնելով, որ Արմեն Սարգսյանը, մասնավորապես, վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Միացյալ Էմիրությունների համագործակցության առկա մակարդակն առավել կամրապնդվի և կզարգանա՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Տոնի առթիվ նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային գերագույն խորհրդի անդամ, Շարժայի Էմիրության կառավարիչ, շեյխ Սուլթան Բին Մուհամմադ Ալ Կասիմիին, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ, շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ Մաքթումին և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական, շեյխ Տահնուն Բին Զայեդ Ալ Նահյանին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում