Հասարակական

ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել մարզերում. հայտնաբերվել է 4700 խախտում

1 րոպեի ընթերցում

ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել մարզերում. հայտնաբերվել է 4700 խախտում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 21-ից 28-ը պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկաները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4700 խախտում: Ճանապարհային ոստիկանների կողմից պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխելով 72 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 69, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 անձ։ 45 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 51-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 3-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում