Սպորտ

«Ռոմա»-ն հաղթեց. Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ

1 րոպեի ընթերցում

«Ռոմա»-ն հաղթեց. Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրում «Ռոմա»-ն տանն ընդունել էր «Տորինո»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում վնասվածքի պատճառով փոխարինվեց «գայլերի» առաջատարներից Պելեգրինին: Առաջին կեսի վերջնամասում` ստանալով Մխիթարյանի փոխանցումը, Աբրահամը բացեց հանդիպման հաշիվը: Երկրորդ կեսում հաշվի մեջ այդպես էլ փոփոխություն չգրանցվեց և մայրաքաղաքային թիմը հաղթեց նվազագույն հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում մնաց 5-րդ տեղում և ունի 25 միավոր: Առաջատարները 32-ական միավորով «Նապոլի»-ն և «Միլան»-ն են:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում