Պաշտոնական

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Զավեն Խանջյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրենը ներկայացրել է կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող և առաջիկա ծրագրերը:

Անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամը մասնավորապես ողջունելի է համարել, որ հիմնադրամը վերջին տարիներին աջակցություն է ցուցաբերում նաև սփյուռքյան կառույցներին:«2019 թվականից ի վեր հիմնադրամն աջակցում է Սփյուռքի գաղութներին, հատկապես՝ Լիբանանում և Սիրիայում: Սա իսկապես գնահատելի է ու ողջունելի»,- նշել է Զավեն Խանջյանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության երկարամյա հայանպաստ գործունեությունը և ծառայությունը Հայրենիքին՝ Հայաստանին և Արցախին և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում