Միջազգային

Կուզբասի ածխահանքի պետը կալանավորվել է

1 րոպեի ընթերցում

Կուզբասի ածխահանքի պետը կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Կեմերովոյի մարզի կենտրոնական դատարանը Կուզբասի «Լիստվյաժնայա» ածխահանքի պետ Սերգեյ Գերասիմենկոյին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել` անփութության մեղադրանքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Ածխահանքի պետն իր հերթին հայտարարել է, որ որևէ բողոք չի ստացել հանքափորներից աշխատանքի վտանգավոր պայմանների վերաբերյալ:

Սերգեյ Գերասիմենկոն Կեմերովոյի Բելովո քաղաքում գտնվող այն ածխահանքի պետն է, որտեղ նոյեմբերի 25-ին պայթյուն էր տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով զոհվել էր 51 մարդ, այդ թվում՝ 46 հանքափոր և 5 փրկարար: Նախնական տվյալներով՝ պատահարի պատճառը մեթանի պայթյունն է եղել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ արդյունաբերական անվտանգության կանոնների խախտման փաստով: Կեմերովոյի մարզում եռօրյա սուգ է հայտարարվել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում