Հասարակական

Ոստիկանության շտաբի պետն անհանգստացնող է համարում ՃՏՊ-ների աճը

1 րոպեի ընթերցում

Ոստիկանության շտաբի պետն անհանգստացնող է համարում ՃՏՊ-ների աճը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունում մշտապես իրականացվում են ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը:

«Ներկա դրությամբ ունենք որոշակի անհանգստացնող պատկեր ճանապարհատրանսպորտային պատահարների աճի հետ կապված: Կան ուսումնասիրություններ, կան վերլուծություններ այս ուղղությամբ: Իհարկե, պատահարների պատճառները տարբեր են` ունենք պատահարներ վարորդների մեղավորության հետևանքով, խնդիրներ կան ճանապարհների և ենթակառուցվածքների հետ կապված, հնարավոր լուսավորության պակասի հետևանքով և այլն: Այս բոլորը վերլուծվում են և թիրախավորվում են այդ հատվածները և իրականացվում են համապատասխան միջոցառումներ»,- ասաց Մկրտչյանը:

Ոստիկանության շտաբի պետի կարծիքով` միջոցառումների իրականացման արդյունքում իրավիճակը որոշակի չափով զսպվում է, այդուհանդերձ, ըստ Մկրտչյանի, անհրաժեշտություն կա համալիր միջամտության, ինչը և հիմա իրականացվում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում