Ճանապարհային ցանցը վերջին տարիներին մեծ տեմպերով բարելավվում է. Քրիստինե Ղալեչյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային անվտանգությունը այսօր Հայաստանի մարտահրավերներից մեկն է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Վերափոխելով Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ տվյալների, մարդկանց և ճանապարհային քաղաքականությունների միավորմամբ» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:

«Հայաստանի ճանապարհային ցանցը վերջին տարիներին մեծ տեմպերով բարելավվում է, հիմնանորոգվում են բազմաթիվ ճանապարհներ, բարեփոխումներ են իրականացվում ճանապարհային ենթակառուցվածքների տարբեր ոլորտներում: Պետք է նշեմ, որ մեր ուշադրության կենտրոնում են նաև ճանապարհային անվտանգության բարելավման խնդիրները, ուստի ճանապարհային անվտանգության ոլորտի բարեփոխումները հանդիսանալու են մեր ոլորտի զարգացման հրամայականը: Պետք է արձանագրենք, որ ճանապարհային անվտանգությունն այսօր Հայաստանի մարտահրավերներից մեկն է»,- ընդգծեց Ղալեչյանը:

Նախարարի տեղակալը կարևորեց Հայաստանում ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարությունը ընդունելու և ունենալու հրամայականը և հույս հայտնեց, որ 2022 թվականին Հայաստանն արդեն կունենա ազգային ռազմավարություն:

«Առաջիկա մեր ռազմավարությունն ուղղված է լինելու ոլորտում օրենսդրական, ինստիտուցիոնալ, կրթական էական փոփոխություններ բերելուն »,- եզրափակեց Ղալեչյանը:

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը