Երկու երկրներն իրենց առավելությունները կարող են վերածել հաջողության. Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Ռուանդայի նորանշանակ դեսպանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին նոյեմբերի 25-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանկ Մուշիո Կամանզին (նստավայրը՝ Մոսկվա):

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից, նշելով, որ Արմեն Սարգսյանը շնորհավորել և արդյունավետ աշխատանք է մաղթել նորանշանակ դեսպանին:

Դեսպանը վստահեցրել է, որ իր բոլոր ջանքերը կներդնի՝ զարգացնելու երկու երկրների հարաբերությունները: Նա Հայաստանի նախագահին է փոխանցել Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի ջերմ ողջույնն ու բարեմաղթանքը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը և Ռուանդան ունեն բազմաթիվ ընդհանրություններ, նույնանման պատմություն, երկուսն էլ ծանր փորձությունների միջով են անցել, միաժամանակ, ունեն բազմաթիվ առավելություններ, որոնք կարող են վերածել հաջողության:

Անդրադառնալով համագործակցության հնարավոր ուղղություններին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու երկրներն ունեն համընկնող հետաքրքրություններ, էլեկտրոնային կառավարման և նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում Ռուանդայի ձեռքբերումները տպավորիչ են, և փոխգործակցությունն այդ ոլորտներում խոստումնալից կարող է լինել:

Նշելով, որ Հայաստանի ապագան կապում է հատկապես ժամանակակից տեխնոլոգիաների, գիտության և կրթության զարգացման հետ՝ Հայաստանի նախագահը կարևորել է համատեղ նորարարական և հետազոտական ծրագրերի իրականացումը, ինչպես նաև համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտներում:

Նախագահը նշել է, որ Հայաստանը և Ռուանդան անդամակցում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, որն իր հզոր ներուժով, փոխգործակցության կարևոր հարթակ է և համատեղ աշխատելու մեծ հնարավորություններ է ստեղծում:

Հայերեն English Français Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան