Մշակույթ

Տոլման, ճախաթթուն, Քյավառի փախլավան ու պանրագործությունը՝ ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում

2 րոպեի ընթերցում

Տոլման, ճախաթթուն, Քյավառի փախլավան ու պանրագործությունը՝ ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը:

«Հանդիպմանը քննարկվել էՀՀոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են գերատեսչությունից:

Խորհրդի անդամները հանդես են եկել առաջարկներով, մասնագիտական դիտողություններով: Նշվում է, որ ՀՀ տարբեր համայնքներից, հասարակական և մշակութային կազմակերպություններից ներկայացվել են ոչ նյութական մշակութային արժեքների 13 առաջարկներ.

Մանրանկարչության արվեստ,

«Անանա նան քյե ղուրբան» երգ,

«Սև սար» երգ,

Տոլմա,

Վայրի բույսերի և պտուղների հավաքչության ավանդույթը ՀՀ Տավուշի մարզի համայնքներում,

Սար գնալ. հեռագնա անասնապահության մշակույթի ավանդույթը ՀՀ Տավուշի մարզում,

Ճախաթթվի (ճըխըթթո) պատրաստում,

Տոմաստ,

Քյավառի փախլավա,

ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի պանրագործությունը,

ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ժողովրդական ճարտարապետությունը,

Ասեղնագործություն,

Տնկարանային տնտեսություն (տնկարանի արտադրանքի տեխնոլոգիա և իրացում):

Առանձին-առանձին անդրադառնալովոչ նյութական մշակութային ժառանգության գրանցման առաջարկներին՝ամփոփվել են ներկայացված առաջարկները, լրամշակման, խմբագրման ենթակա կետերը, արժեքներին վերաբերող մասնագիտական առանձնահատկությունները:

Առաջարկները քննարկելիս խորհուրդը հատկապես կարևորել է դրանց լրամշակումը, մանրամասն նկարագրությունը, կենսունակ և կիրառելի մշակութային տարր լինելու հանգամանքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում