Քաղաքականություն

Փաշինյանը ներկայացրեց նոյեմբերի 9-ին Պուտինի և Ալիևի հետ հանդիպումից հրաժարվելու պատճառը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը պատրաստ էր նոյեմբերի 9-ին առցանց հանդիպել ադրբեջանական կողմի հետ, եթե այդ հանդիպումը հստակ խնդիր լուծեր, օրինակ` վերադարձվեին գերիները: Հակառակ պարագայում առաջարկ է արվել փոխել հանդիպման օրը՝ հաշվի առնելով այդ օրվա հետ կապված հայկական կողմի ցավոտ ընկալումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք եղել է Պուտին-Ալիև-Փաշինյան առցանց հանդիպման նախնական պայմանավորվածություն նոյեմբերի 9-17-ի միջակայքում, և եթե այո՝ ո՞վ է հրաժարվել հանդիպումից ու ինչո՞ւ:

«Եղել է գաղափար նոյեմբերի 9-ին օնլայն եռակողմ հանդիպում անցկացնել: Ես ասել եմ, որ այդ հանդիպման գաղափարը մեզ համար քննարկելի է և խնդրահարույց է: Ես հստակ ասել եմ, մեր դիրքորոշումն անկեղծ հայտնել եմ, որ նոյեմբերի 9-ը դժվար և ծանր, դառը օր է մեզ համար, բայց եթե պարզվի, որ նոյեմբերի 9-ի հանդիպման արդյունքներով մենք կկարողանանք համաձայնվել հստակ արդյունքի շուրջ, օրինակ` լուծել գերիների հարցը, ես պատրաստ եմ այդ դառնությունը վերցնել և մասնակցել այդ օնլայն համաժողովին: Հետո, երբ պարզվել է, որ նման համաձայնության, ցավոք, չենք կարող գալ, տեսակետները տարբեր են, պարզապես արձանագրելով, որ նոյեմբերի 9-ի սիմվոլիկան մեզ համար այդքան լավը չէ, ես խնդրել ու առաջարկել եմ, որ հանդիպումը տեղափոխվի նոյեմբերի 15»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ նոյեմբերի 15-ից առաջ եղել է նոյեմբերի 26-ին հանդիպման առաջարկ: Իսկ հետո առաջացել է գաղափար՝ անել հանդիպում ոչ թե առցանց, այլ առերես: «Ես պաշտպանել եմ այդ գաղափարը, և պարզվել է՝ դա ընդունելի է նաև Ռուսաստանի նախագահի ու Ադրբեջանի նախագահի համար, և ձեռք է բերվել պայմանավորվածություն»,- ասաց Փաշինյանը:

Նա կրկնեց, որ Հայաստանը պատրաստ է բանակցել, աշխատել, չարչարվել և գտնել փոխընդունելի լուծումներ: «Բայց երբեմն սիմվոլիկայի կամ այլ ձևերով Ադրբեջանը փորձ է անում Հայաստանի նկատմամբ իրացնել ագրեսիվ հարկադրանքի և շանտաժի քաղաքականություն: Եվ ես Անվտանգության խորհրդի վերջին նիստում էլ ասացի, որ Հայաստանը չի տրվելու այդ շանտաժային քաղաքականությանը՝ որքան էլ որ հասկանում ենք մեր վիճակի խոցելիությունը, որովհետև արդեն Ադրբեջանը, այլ երկրների քաջալերմամբ, այդ գործելակերպով թիրախավորում է Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը և ժողովրդավարությունը: Եվ ես ասացի, որ պետք չէ Հայաստանի հետ խոսել հարկադրանքի լեզվով»,- հայտարարեց Փաշինյանը:

Հայերեն English Français Русский

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական և վարույթային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Թրամփը ժամանել է Սաուդյան Արաբիա՝ մեկնարկելով իր մերձավորարևելյան շրջագայությունը

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ չնայած կողմերի միջև ընթացող անուղղակի բանակցություններին

Մարտունու մարզադաշտը վերադարձվեց համայնքին. Գլխավոր դատախազություն

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված վարույթները նախորդ տարի ավելացել են 465–ով

Քիմ Քարդաշյանը հանդես կգա որպես վկա Փարիզի դատարանում՝ իր նկատմամբ իրականացված կողոպուտի գործի շրջանակներում

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լևոն XIV-ին

Ֆրանսիայում բացվում է Կաննի միջազգային կինոփառատոնը

Մշակվում է ԱԲ գործիքների ներդրմամբ պետական գնումներում հակամրցակցային համաձայնությունների բացահայտման նոր համակարգ

Ֆասթ Բանկից Mastercard World ձեռք բերելիս՝ 12 հազար ՀՀ դրամ քեշբեք